ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա
Զախարովան սեփական ժողովրդի նկատմամբ վիրավորանք է անվանել Հայաստանի
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը առ այն, որ
«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրեց Հայաստանից ու հայերից և վերադարձրեց Ադրբեջանին»։
Ճեպազրույցում Զախարովան նշել է, որ «կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն»։
«Հանդիսանալով իշխանությունների ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական
ժողովրդին: Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց կյանքն են տվել, համարել են պատմականորեն կարևոր:
Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս
թեզերի վրա: Չէ՞ որ նրանք գիտեին,
թե հանուն ինչի են մարտի գնում, հանուն ինչի են զոհաբերում իրենց բարեկեցությունը, դատապարտում իրենց կանանց
ու երեխաներին այրիության և որբության: Եվ ինչպե՞ս կարելի է նրանց հիշատակը այսքան ցինիկաբար դավաճանել, զրոյացնել այն, ինչ եղել է»,- ասել է Զախարովան։
«Ինձ համար զարմանալի է, թե ինչպես
մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան
նվաստացուցիչ կերպով»,- ավելացրել է նա: